Շարունակվում են ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամների հանդիպումները բնակչության հետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Շարունակվում են ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամների հանդիպումները բնակչության հետ

Շարունակվում են ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամների հանդիպումները բնակչության հետ

ԼՂՀ Մարտունու շրջանից մեծամասնական ընտրակարգով ընտրված ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը շրջանի մի խումբ դաշնակցական պատասխանատու ընկերների ուղեկցությամբ հանդիպումներ ունեցավ Մարտունու շրջանի Կաղարծի, Պառավաթումբ, Հացի, Վազգենաշեն, Ավդուռ համայնքներում:

 

Հանդիպումների ընթացքում բնակիչներին հուզող հիմնական խնդիրները քաղաքացիական պաշտպանության ապահովման, գյուղամիջյան ճանապարհների բարեկարգման և սոցիալական բնույթի հարցերն էին:

 

Հացի գյուղում շեշտվել է ջրագծի վերանորոգման հարցը: Բնակիչներին մտահոգում էր նաև Հարավ-Ավդուռ-Մյուրիշեն ճանապարհի բարեկարգման հարցը:

 

Հերթական հանդիպումը Ասկերանի շրջանի Սղնախ համայքում էր, որին մասնակցել են խմբակցության անդամներ Վահրամ Բալայանը, Ալյոշա Գաբրիելյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը և Ռիտա Մնացականյանը: Վահրամ Բալայանը ներկայացրել է Ազգային Ժողովի 6-րդ գումարման 1-ին և 2-րդ նստաշրջանների ընթացքը, նրանցում քննարկված հարցերը՝ երկրի արտաքին և ներքին քաղաքականության վերաբերյալ, որից հետո լրացումներով հանդես են եկել պատգամավորներ Լեռնիկ Հովհաննիսյանը և Ռիտա Մնացականյանը: Համայքի ներկայացուցիչներին հատկապես հետաքրքրել են գյուղատնտեսության ոլորտին առնչվող հարցերը:

 

Համայքի ներկայացուցիչները մի շարք հարցադրումներով դիմել են պատգամավորներին, դրանք առնչվում էին պաշտպանական, սոցիալական, բնակարանային ու այլ ոլորտների: Բարձրացված որոշ հարցերի տրվել են սպառիչ պատասխաններ, որոշներն էլ ողղորդվելու են համապատասխան հանձնաժողովներին և գերատեսչություններին՝ հետագայում լուծումներ տալու նպատակով:

 

<<Ապառաժ>>

1