ԼՂՀ հյուսիսային ուղղությամբ հակառակորդը խոշոր տրամաչափի գնդացիր է կիրառել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԼՂՀ հյուսիսային ուղղությամբ հակառակորդը խոշոր տրամաչափի գնդացիր է կիրառել

ԼՂՀ հյուսիսային ուղղությամբ հակառակորդը խոշոր տրամաչափի գնդացիր է կիրառել

Հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 350 կրակոց: Հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր (45 կրակոց) և «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի հեռահառ դիպուկահար հրացան (103 կրակոց):

 

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

1