Արցախի շրջաններում ընտրվել են ՀՅ Դաշնակցության կոմիտեներ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախի շրջաններում ընտրվել են ՀՅ Դաշնակցության կոմիտեներ

Արցախի շրջաններում ընտրվել են ՀՅ Դաշնակցության կոմիտեներ

Հոկտեմբերի սկզբներին Արցախի մի շարք շրջաններում կայացել են ՀՅԴ  տեղական մարմինների  հաշվետու ժողովներ և ընտրություններ:

 

ՀՅԴ Արցախի ԿԿ-ի աշխատակազմի ղեկավար Հասմիկ Շինդյանի տեղեկացմամբ, կայացած ժողովներում շրջանների կոմիտեները հաշվետվություն են ներկայացրել իրենց միամյա գործունեության վերաբերյալ, առաջիկա աշխատանքների ուղղություններ մշակել և ընտրել նոր կազմ:

 

Շահումյանի շրջանի նորընտիր մարմնի կազմում են Սամվել Նալթակյանը, Կամո Ցականյանը, Հովհաննես Գասպարյանը, Գրիգորի Սարգսյանը և Հարություն Խաչատրյանը:

 

Ստեփանակերտ քաղաքի կոմիտեի անդամներ են ընտրվել Աշոտ Պետրոսյանը, Գենյա Գալստյանը, Սարգիս Ասատրյանը, Սերգեյ Շահվերդյանը, Գագիկ Խաչատրյանը:

1