«Սա առաջին դեպքը չէր». Կարո Փայլանը Էրդողանի դեմ պաշտոնապես մեղադրանք առաջադրեց
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » «Սա առաջին դեպքը չէր». Կարո Փայլանը Էրդողանի դեմ պաշտոնապես մեղադրանք առաջադրեց

«Սա առաջին դեպքը չէր». Կարո Փայլանը Էրդողանի դեմ պաշտոնապես մեղադրանք առաջադրեց

Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել էր, որ պատրաստվում է դիմել  դատարան՝ Էրդողանի ելույթի ընթացքում հայերին հայհոյող վանկարկումների պատճառով:

 

Փայլանն արդեն պաշտոնապես մեղադրանք է առաջադրել դատարանում, ինչի մասին գրել է իր Twitter-յան էջում:

 

Մեղադրանքում մասնավորապես նշվել է, որ Էրդողանի մասնակցությամբ տեղի ունեցած այս դեպքն առաջինը չէ, նաև ընդգծվել Էրդողանի հանցանքը կանանց, քրիստոնյաների դեմ խտրականություն և հայերի դեմ ատելություն պարունակող վանկարկումներում: Մեղադրանքը գլխավորապես առաջադրվել է Էրդողանի և ելույթի պահին նրա կողքին կանգնած թուրք նախարարների դեմ:

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ հերթական սկանդալն է տեղի ունեցել Տրապիզոնում (թուրքերեն՝ Տրաբզոն): Նրա ելույթի ընթացքում հավաքված ամբոխն սկսել է հակահայկական վանկարկումներ անել: «Հայ բիճերը մեզ չեն վհատեցնի» վանկարկող ամբոխին լռեցնելու կամ դիտողություն անելու փոխարեն Էրդողանը շարունակել է ելույթը: Համացանցում տարածված տեսանյութում երևացել է նաև Էրդողանի և նրա կողքին կանգնած նախարարների լայն ժպիտը հայատյաց վանկարկումների ընթացքում:

1