ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը հանդիպել է  ԼՂՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը հանդիպել է  ԼՂՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը հանդիպել է  ԼՂՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

Հոկտեմբերի 18-ին ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամները հանդիպում ունեցան ԼՂՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանի հետ:

 

Խմբակցության անդամները հիմնականում բարձրացրին բնակչության հետ հանդիպումների ժամանակ վերջիններիս հնչեցրած մտահոգություններն ու հարցերը, որոնք վերաբերում էին բնակարանային ապահովման, տարբեր սոցիալական ծրագրերից օգտվելու և այլ խնդիրների: Նախարարը տվեց համապատասխան պարզաբանումներ, ներկայացրեց նախարարության կատարած աշխատանքները նշված ոլորտներում:

 

Հիշեցնենք, որ «Դաշնակցություն» խմբակցության հանդիպումները գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ պարբերական բնույթ են կրում: Մինչ այդ հանդիպում էր կայացել ԼՂՀ վարչապետի և Քաղաքաշինության նախարարի հետ:

 

1