Այգեստանի մանկապարտեզը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Այգեստանի մանկապարտեզը

Այգեստանի մանկապարտեզը

2000թ-ի մայիսի 8-ին Այգեստան համայքում բարեգործական հիմունքներով բացվեց Հայ Օգնության Միության <<Սոսե>> մանկապարտեզը։ Սկզբնական շրջանում մանկապարտեզ էին հաճախում թվով 67 սան՝ ըստ տարիքային առանձնահատկությունների բաժանված երեք խմբերի։ Հովանավորներն ապահովել են  մանկապարտեզի սնունդը, կազմակերպել հետաքրքիր հանդեսներ, էքսկուրսիաներ, մանկական մրցույթներ, այն, ինչը կարող է ուրախացնել մատաղ հոգին։ Ցավոք, համաշխարհային ֆինանսական ճգնաժամը դժվարեցրեց մանուկների համար այդ բնականոն առօրյան, այլևս չկարողացան նույն ձևով շարունակել ֆինանսավորումը։ 2010-ի ապրիլի 1 -ից ԼՂՀ կառավարությունն իր վրա վերցրեց Այգեստանում գործող մանկապարտեզի հոգսերը և առայսօր մանկապարտեզը գործում է պետական հիմունքներով: 2016-ից մանկապարտեզում գործում է երկու խումբ, հաճախում է 55 սան և ունի 10 աշխատող։ Մանկապարտեզի կոլեկտիվը շարունակում է երեխաների դաստիարակության պատվաբեր գործը, նրանցից ամեն մեկն իր հոգու ջերմությունն է հաղորդում մատաղ սերնդին ՝ հետաքրքիր և բովանդակալից դարձնելով մանուկների ամեն մի օրը։

 

Այգեստանի համայնքում 2000թ. ստեղծված մանկապարտեզը Արցախ աշխարհում թվով երրորդն էր։ Մանկապարտեզի բացումը մեծ ուրախություն էր պատերազմի ահ ու սարսափ տեսած համագյուղացիների համար։

 

Անահիտ Բարսեղյանը այդ ժամանակ աշխատում էր Այգեստանի միջնակարգ դպրոցում որպես կազմակերպիչ։ ՀՕՄ-ի կենտրոնական վարչության և Արցախի մեկուսի մասնաճյուղի վարչության որոշումով նրան նշանակեցին Այգեստանի <<Սոսե>> մանկապարտեզի տնօրեն։ Մանկապարտեզի շենքը տիպային չէր, քանդված, անմխիթար, առանց հարմարությունների։ Ողջ համայքի միջոցներով կարողացել են բարելավել շենքային պայմանները։ Որպես տնօրեն՝ Անահիտ Բարսեղյանը ձգտում էր  մանկապարտեզը դարձնել այն հովվերգական դրախտավայրը, որպիսին երազում էր տեսնել Այգեստանի համայնքի յուրաքանչյուր մայր ու մանուկ: 2000թ-ի մայիսի 8-ից առայսօր նա մանկապարտեզի տնօրեն է:

Հասմիկ Հակոբյան

1