Կանաչ այց Արցախ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Կանաչ այց Արցախ

Կանաչ այց Արցախ

Հոկտեմբերի 15-­ին գրեթե բոլոր աշխարհամասերից Արցախ ժամանած շուրջ 70 հայ երիտասարդներ իրենց անձնական ներդրումն են ունեցել Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցի կանաչապատման ու բարեկարգման աշխատանքներին:

 

dsc_1167

 

Տիգրանակերտում դենդրոպարկ հիմնելու հիմքերը տարիներ առաջ են դրվել։ Արգելոցի տարածքում արդեն տնկվել եւ խնամվում են հարյուրավոր ծառեր։ Հերթական համալրումն իրականացվել է ԼՂՀ Էկոնոմիկայի նախարարության, «Դեպի Հայք»  հիմնադրամի եւ «Armenian Tree Project» կազմակերպության հետ համագործակցությամբ:

 

dsc_0105

 

ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության  զբոսաշրջության վարչության  ծրագրերի կառավարիչ Արտակ Գրիգորյանի խոսքով՝ ծառատունկը նպաստել է դենդրոպարկի հետագա զարգացմանը:

 

dsc_0085

 

«Դեպի Հայք»  հիմնադրամի տնօրեն Սեւան Կափաքյանի խոսքով՝ Տիգրանակերտում կազմակերպված ծառատունկը հայկական արմատները պահպանելու, խորացնելու եւ  տարածելու խորհուրդն է պարունակում:

 

dsc_0128

 

«Ամենակարեւորն այն է, որ ոչ թե մենք  կենտրոնանաք այս  ծառատունկի վրա, այլ ընդհանրապես հասկանանք, որ աշխարհում ապրող բոլոր հայերն ունեն արմատներ՝ որոշները մի քիչ ավելի թուլացած, որոշներն ավելի խնամքի  կարիք ունեցող, որոշները դեռ ամուր, կանգուն: Այդ բոլորը բերել Հայաստան՝ իրենց գիտելիքներով, իրենց բահով, եւ հայրենիքում տնկել տարբեր տեսակի արմատներ՝ մեծ խորհուրդ ունի: Ի վերջո, հայության ապագան երաշխավորվում է  մեր բոլորի միասնական աշխատանքով, մեր բոլորի միասնական արմատները ջրելով եւ նոր արմատներ տնկելով» ,- նշել է Սեւան Կափաքյանը:

 

dsc_0045

 

Սփյուռքահայ երիտասարդների համար յուրահատուկ հնարավորություն էր ծանոթանալու Արցախի Տիգրանակերտի պատմությանը, հնագիտական նշանակությանը, ինչպես նաև նպաստելու արգելոցի հետագա զարգացմանը:

 

«Շատ հաճելի է հիմա գտնվել այստեղ եւ ծառ տնկելով արմատներ գցել պատմական Հայաստանի մայրաքաղաքներից մեկում՝ Տիգրանակերտում»,- նշել է սիրիահայ Սերժ Ֆոտալը:

 

dsc_1137

 

Լիբանանահայ Արազ Քեքեչյանի նախնիներն արմատներով Արեւմտյան Հայաստանի Տիգրանակերտ քաղաքից են: Երեք ծառ է տնկել ընկերուհու հետ: Թեեւ ձեռքերը կեղտոտվել են, սակայն Անկախ Արցախի Տիգրանակերտում ծառ տնկելը  կարեւոր արարողություն է համարում:

 

%d0%b6%d0%b8%d0%b2%d1%83%d1%89%d0%b0%d1%8f-%d0%b2-%d0%b0%d0%bc%d0%b5%d1%80%d0%b8%d0%ba%d0%b5-%d0%bc%d0%b0%d1%80%d0%b8%d0%b0%d0%bc-%d0%bf%d0%be%d1%81%d0%be%d0%b4%d0%b8%d0%bb%d0%b0-%d0%b4%d0%b5%d1%80

 

«Երեք ծառ տնկեցինք։ Առաջինի անունը կյանք է, երկրորդինը՝ ջան եւ երրորդինը՝ Արդե,- արցունքներն հազիվ զսպելով պատմում է Արազը,- իմ անունը Արազ է, ընկերուհուս անունը՝ Դեյա: Որոշեցինք երկուսիս անունների առաջին տառերը դնել»:

 

Տիգրանակերտում տնկված ծառերը «Armenian Tree Project» կազմակերպությունն է տրամադրել։ 1994 թվականից գործող կազմակերպությունն արդեն ավելի քան 5 միլիոն ծառ է տնկել Հայաստանում եւ Արցախում։ Այս նախաձեռնության համար 70 կենսածառ է տրամադրել։ <<Կենսածառն այն բույսն է, որ Հայաստանի գրեթե բոլոր տարածքներում աճում եւ հարմարվում է, եթե նորմալ խնամվի,- նշել է կազմակերպության փոխտնօրեն Արթուր Հարությունյանը եւ վստահեցրել, որ նման ծրագրերը շարունակական բնույթ են կրելու նաև հետագայում:

 

dsc_0081

 

Հավանականությունը, որ երիտասարդներն արցախյան հողին պահ տված տնկիները տարիներ անց առողջ ծառեր դարձած կտեսնեն, մեծ է՝ վստահեցնում են ավագ գործընկերները։

 

«Ծառերը տնկել ենք, եւ ապագայում գալու ենք տեսնենք, թե ինչ վիճակում են»,- իր հերթին նշել է ամերիկահայ Ստեֆանի Մորրը։

 

Տիգրանակերտը, ունենալով հնագիտական ու պատմա­մշակութային բացառիկ նշանակություն, շրջակա միջավայրի համար վեր է ածվել նաև բնական յուրահատուկ օազիսի, և կանաչապատման աշխատանքները, այդ թվում՝ այս ծառատունկը, միայն նպաստելու են արգելոցի՝ որպես Արցախի բացառիկ զբոսաշրջավայրի զարգացմանը:

 

Լուսինե Թեւոսյան

1