Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանն արձագանքել է Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը:

 

«Բրավո, Սենատ»,- այսպիսի գրառում է կատարել Փափազյանը իր ֆեյսբուքյան էջում՝ շնորհակալություն հայտնելով սոցիալիստներին ու կոմունիստներին, ովքեր կողմ են քվեարկել նախագծին:

 

«Հանրապետության նախագահի խոստումը կատարված է»,- գրել է Փափազյանը:

 

Իսկ «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշել է, որ  օրինագծի ընդունումը լուրջ հաջողություն է:

 

«Սա բավական լուրջ հաջողություն է, զգալի աշխատանք է կատարվել մեր կողմից: Չմոռանանք, որ թուրքերը լուրջ լոբբինգ կատարեցին, բայց Սենատը քվեարկեց այն տարբերակի օգտին, որը քվեարկվել էր ամռանը Ազգային ժողովում: Դա նշանակում է, որ Ֆրանսիայի խորհրդարանը վերջնական ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծը»,-ասել է Փափազյանը:

 

Նրա խոսքով, հավանաբար թուրքերը կգտնեն 60 պատգամավոր, որոնք կաջակցեն և հարցը կներկայացվի Սահմանադրական դատարան: Դա նշանակում է, որ այնտեղ եւս կարող է քննարկվել:

 

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները հուլիսին միաձայն կողմ էին քվեարկել «Հավասարություն եւ քաղաքացիություն» կոչվող օրինագծի փոփոխություններին, որով պատիժ է սահմանվում մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները՝ այդ թվում Հայոց ցեղասպանությունը ժխտելու եւ հերքելու համար:

 

Նախագիծը քննարկումն ու քվեարկությոնը տեղի է ունեցել այսօր, հոկտեմբերի 14-ին:

 

1