ՀՅԴ-ն կազմավորում է կամավորականների պահեստային գումարտակ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ՀՅԴ-ն կազմավորում է կամավորականների պահեստային գումարտակ

ՀՅԴ-ն կազմավորում է կամավորականների պահեստային գումարտակ

Հայտարարությամբ է հանդես եկել ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հարցերի հանձնախումբը։

 

«2016թ. ապրիլի 2-ից սկսված լայնածավալ մարտական գործողություններին հանպատրաստից կամավորականների մասնակցությունը վեր հանեց կազմակերպչական և պատրաստվածության մի շարք հարցեր, որոնք անհրաժեշտ է իրականացնել սպառնալից ժամանակաշրջանում, այդ իսկ պատճառով ՀՀ ՊՆ-ի հետ համաձայնեցված, ՀՅԴ գերագույն մարմինը որոշում է կայացրել. կազմավորել կամավորականների պահեստային գումարտակ, որի կիրառումը նախատեսվում է միայն լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման դեպքում:

 

Գումարտակում կարող են անդամագրվել 20-ից մինչև 45 տարեկան, անկախ ծառայության տևողությունից պարտադիր զինվորական ծառայություն անցած, բացառությամբ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հետևանքով վաղաժամկետ զորացրված քաղաքացիները, ինչպես նաև պատերազմի կամ մարտական գործողությունների մասնակիցները՝ անկախ զինվորական ծառայություն անցնելու հանգամանքից: Ռազմական ունակությունները կատարելագործելու, վերապատրաստելու և ստորաբաժանումների ներդաշնակում իրականացնելու նպատակով կամավորականները կարող են կանչվել վարժական հավաքների:

 

1