Բակո Սահակյանն ընդունել է Ֆրեզնո քաղաքից ժամանած մի խումբ բժիշկների
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Բակո Սահակյանն ընդունել է Ֆրեզնո քաղաքից ժամանած մի խումբ բժիշկների

Բակո Սահակյանն ընդունել է Ֆրեզնո քաղաքից ժամանած մի խումբ բժիշկների

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ֆրեզնո քաղաքից ժամանած մի խումբ բժիշկների, որոնք բարեգործական հիմունքներով բժշկական սպասարկում են իրականացնում մեր քաղաքացիների համար:

 

Քննարկվել են առողջապահության ոլորտում փոխգործակցության հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:

 

Նախագահը երախտագիտություն է հայտնել ամերիկացի բժիշկներին նրանց առաքելության համար՝ ընդգծելով, որ մեր երկրում բարձր են գնահատում մարդասիրության նման դրսեւորումները:

 

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը, Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

1