Բակո Սահակյանը ներկա է գտնվել բերքի տոնին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Բակո Սահակյանը ներկա է գտնվել բերքի տոնին

Բակո Սահակյանը ներկա է գտնվել բերքի տոնին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 9-ին այցելել է Ստեփանակերտ քաղաքում Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառ:

 

Նախագահը գոհունակությամբ նշել է, որ Բերքի տոնը մեր հանրապետությունում արդեն իսկ դարձել է ավանդական՝ ընդգծելով, որ բարի ավանդույթներն անհրաժեշտ է պահպանել ու շարունակաբար զարգացնել:

 

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

1