Բեկորներից կերտված անմահություն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Բեկորներից կերտված անմահություն

Բեկորներից կերտված անմահություն

Հոկտեմբերի 6-ը Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) ծննդյան օրն է, այսօր նա կդառնար 57 տարեկան:

 

Հերոսի հիշատակի օրը Ստեփանակերտի Բեկորի անվան պուրակում էին նրա ընտանիքի անդամները, մարտական ու կուսակցական ընկերներ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներ, ՀՕՄ-ի Արցախի մասնաճյուղի, ԱԵՄ-ի անդամները, Բեկորի անունը կրող դպրոցի ուսուցիչներն ու սաները, զինծառայողներ:  Ներկաները ծաղիկներ խոնարհեցին Բեկորի հուշակոթողին, այնուհետև ելույթ ունեցան Ստեփանակերտի թիվ 2 դպրոցի սաները, ովքեր խոստացան հերոսի գործի շարունակողը լինել և վառ պահել նրա հիշատակը:

 

«Երկրային կյանքով ապրեց ընդամենը 33 տարի, բայց այդ 33 տարում կերտեց հերոսի կենսագրություն, հայրենիքը պահողի, պաշտպանողի կենսագրություն, որն իր ետևից սերունդներ է տանում»,- իր խոսքում նշեց Աշոտ Ղուլյանի անունը կրող դպրոցի տնօրեն Լաուրա Մարտիրոսյանը:

 

Բեկորի կուսակցական ընկեր,  ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Արմեն Սարգսյանը նշեց, որ Բեկորի մոտ ակնհայտ էր ճկուն միտքը:«Բոլորս ինչ-որ ձևով պիտի փորձենք նմանվել Աշոտ-Բեկորին»,- իր խոսքը եզրափակեց Արմեն Սարգսյանը:

«Ապառաժ»

1