Համերգ՝ նվիրված հայկական 2 հանրապետությունների անկախության 25-ամյակին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Համերգ՝ նվիրված հայկական 2 հանրապետությունների անկախության 25-ամյակին

Համերգ՝ նվիրված հայկական 2 հանրապետությունների անկախության 25-ամյակին

ՀՀ  եւ ԼՂՀ անկախության 25-ամյակներին  նվիրված  երեւանյան 10-րդ միջազգային փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտի երիտասարդության պալատում կայացավ կամերային երաժշտության  համերգ: Համերգին մասնակցում  էին Ալեքսանդր Չաուշյանը՝ թավջութակ, Մեծ Բրիտանիա եւ Նարե  Արղամանյանը՝ դաշնամուր, Ավստրիա:

 

Ալեքսանդր Չաուշյանը ծնվել է Երեւանում, մենահամերգներ է տվել  Անգլիայում, Ֆրանսիայում, Ֆինլանդիայում եւ այլ երկրներում: Համագործակցել  է  Լեւոն Չիլինկարյանի, Յուրի  Բաշմետի եւ այլ անվանի երաժիշտների հետ: Մի շարք միջազգային փառատոնների դափնեկիր է:

 

Նարե Արղամանյանը եւս ծնվել է Երեւանում: 2006թ. նրան շնորվել է Հերբերտ ֆոն Կարայանի կրթաթոշակ: Մենահամերգներ է տվել Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում, ԱՄՆ-ում եւ Կանադայում: Նարեն եւս մի շարք միջագային փառատոնների դափնեկիր է:

 

Ծրագրում ընդգրկված էին Բախի, Բալակիրեւի, Ռախմանինովի ստեղծագործությունները:

 

«Ապառաժ»

1