Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արմգենիա» հիմնադրամի մի խումբ անդամների
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արմգենիա» հիմնադրամի մի խումբ անդամների

Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արմգենիա» հիմնադրամի մի խումբ անդամների

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է «Արմգենիա» հիմնադրամի մի խումբ անդամների՝ կառույցի համահիմնադիր, «Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանի գլխավորությամբ:

 

Հանդիպմանը հյուրերը Ա. Հարությունյանին ներկայացրել են  հիմնադրամի՝ Հայաստանի գենետիկ քարտեզագրման գլխավոր ծրագիրը, որում ներառված է նաև Արցախը:  Ս.Ավագյանը ներկայացրել է 20 նմուշների հետազոտության արդյունքները և առաջարկել Արցախում սկսել փորձարարական ծրագիր, որով նախատեսվում է գենետիկականհետազոտություն անցկացնելու նպատակով նմուշառել 3-4 սերունդ արցախյան ծագում ունեցող անձանց:

 

Կատարվելիք հետազոտությունների արդյունքների տվյալների շնորհիվ՝ հանրային առողջապահությունը կհասնի արդի բժշկության պատշաճ մակարդակի՝ հնարավորությունընձեռելով հիվանդությունների կանխարգելման և բուժման գործընթացներում արդյունավետորեն կիրառել գիտության վերջին նվաճումները:

 

Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել հիմնադրամի կողմից տարվող աշխատանքը՝ մարդկանց առողջության պահպանմանուղղությամբ և վստահեցրել, որ ԱՀ կառավարությունը հնարավորինս կօժանդակի հիմնադրամի կողմից Արցախում նախատեսվող հետազոտությունների կազմակերպմանը:

 

Հանդիպմանը ներկա էր ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը:

 

1