Ընդունելություն նվիրված ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ընդունելություն նվիրված ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձին

Ընդունելություն նվիրված ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձին

Ս.թ. սեպտեմբերի 21-ին ՍանկտՊետերբուրգում Տավրիդյան պալատի Եկատերինինսկի դահլիճում ՀՀ գլխավոր հյուպատոսության անունից տեղի է ունեցել ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձին:

 

Ընդունելությանը մասնակցում էին աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ ՇարմազանովըՌԴ ԱԳՆի, ՍանկտՊետերբուրգի կառավարության, Լենինգրադի և Վոլոգդայի մարզերի իշխանությունների ներկայացուցիչներ, ՍանկտՊետերբուրգում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, գիտական և մշակութային հայտնի գործիչներ, ՌԴ ՀյուսիսԱրևմտյան  տարածաշրջանում հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևորականներ:

 

Ընդունելությանը ելույթով հանդես եկավ ՍանկտՊետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով անդրադառնալով ՀՀ 25-ամյա անկախության կարևոր փուլերին, ընդգծեց. «Անկախ Հանրապետությանը բնորոշ իրավական, տնտեսական, սոցիալական և այլ բնագավառներում համակարգային փոփոխություններին զուգահեռ Հայաստանն ու հայ ժողովուրդը ստիպված է դիմագրավել Ղարաբաղյան պատերազմից բխող արտաքին վտանգներին ու անվտանգության սպառնալիքներին: Անկախ Հայաստանը փաստորեն իր հռչակումից ի վեր գտնվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ և իր ժողովրդին սպառնացող ֆիզիկական բնաջնջման վտանգի առջև: 

 

Եվ չնայած այս ամենին, Հայաստանը ամուր կանգնած է իր ոտքերի վրա: Օրեր առաջ ամբողջ աշխարհի հայերը տոնում էին նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակը: Ստալինյան, այսպես ասած, ազգային քաղաքականության հետևանքով Ադրբեջանի կազմում դարասկզբին հայտնված Ղարաբաղի հայությունը, որն իր ազատ ինքնորոշման կամքն արտահայտել է միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան, այս 25 տարում ապացուցեց իր հայրենիքում խաղաղ ապրելու իրավունքը:

 

Բոլոր բիրտ ուժի դրսևորումները, ինչպես դա եղավ ապրիլի սկզբին, երբ Ադրբեջանը փորձեց մի քանի օրում նենգ հարձակումով բնաջնջել Ղարաբաղի հայությանը, մատնված են անհաջողության և, ինչպես այս անգամ, էլի կարժանանան հուժկու հակահարվածի: Ապրիլյան այդ մի քանի պատերազմական օրերը ևս եկան ապացուցելու, որ մեր հարևան երկիրը դեռևս չի հրաժարվել խնդիրը ռազմական բիրտ ուժով լուծելու մտադրությունից և ավելին՝ իր գործելակերպը համալրել է իսլամական պետություն կոչված ահաբեկիչների մեթոդներով ու սադիզմով՝ մասնավորապես զինվորներին գլխատելով և իր ժողովրդին ի ցույց դնելով: ԼՂՀ-ն երբեք չի կարող խաղաղ գոյատևել Ադրբեջանի կազմում և աշխարհասփյուռ հայությունը երբեք թույլ չի տա նոր ցեղասպանություն, ինչպես դա եղավ 1915 թ-ին և այնուհետև Սումգաիթում, Բաքվում, Կիրովաբադում: Հայ ժողովուրդը, որպես հազարամյակների մշակույթը կրող ազգ, ուզում է խաղաղ ապրել և արարել: Մենք կողմ ենք և պաշտպանում ենք Ղարաբաղյան խնդրի լուծման Մինսկի խմբի և հատկապես գնահատում ենք եռանախագահ անդամ երկիր Ռուսաստանի և նրա Նախագահ Վ. Պուտինի ակտիվ ջանքերը՝ խնդրի խաղաղ կարգավորման գործում»:

 

Այնուհետև ելույթներով հանդես եկան ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՍանկտՊետերբուրգի Կառավարության փոխնահանգապետ Օլգա Կազանսկայան, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Վլադիմիր Զապեվալովը, Լենինգրադի մարզի Կառավարության արտաքին կապերի կոմիտեի նախագահ Անդրեյ Մինինը, ԱՊՀ ՄԽՎում ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը, Սանկտ-Պետերբուրգում Վոլոգդայի մարզի ներկայացուցիչ Աննա Բաստրակովան:

 

 ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ գլխավոր հյուպատոսին և ողջ հայ ժողովրդին շնորհավորական ուղերձներ և մաղթանքներ էին հղել ՍանկտՊետերբուրգի նահանգապետ Գեորգի ՊոլտավչենկոնԼենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր ԴրոզդենկոնՎոլոգդայի մարզի Նահանգապետ  Օլեգ Կուվշիննիկովը և Կալինինգրադի նահանգապետի պաշտոնակատար Եվգենի Զինիչևը:

 

Վերջում տեղի ունեցավ  տոնական ընդունելություն:

 

1