Ստեփանակերտում նշվում է քաղաքի օրը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ստեփանակերտում նշվում է քաղաքի օրը

Ստեփանակերտում նշվում է քաղաքի օրը

Սեպտեմբերի 24-ին Արցախում տոնում են Ստեփանակերտ քաղաքի օրը:

 

Առավոտյան ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, տոնի առթիվ Ստեփանակերտ ժամանած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության անդամները, բարձրաստիճան զինվորականներ, պաշտոնյաներ, հյուրեր ծաղիկներ խոնարհեցին Ստեփան Շահումյանի հուշարձանին: Ստեփանակերտի օրվա առթիվ Ստեփան Շահումյանի անվան զբոսայգում կազմակերպվել էր նկարների ցուցահանդես, գորգերի, հուշանվերների տոնավաճառ, փոքրիկների համար՝ նկարչություն ասֆալտին, իսկ Վերածննդի հրապարում՝ սպորտային ցուցադրական մրցումներ, պարեր:

 

Տոնական միջոցառումները կեզրափակվեն երեկոյան Մշակույթի և երիտասարդության պալատում կայանալիք տոնական համերգով:

 

1