ԱՐՑԱԽԸ ԻՐԱՆԻ 48-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԱՐՑԱԽԸ ԻՐԱՆԻ 48-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ

ԱՐՑԱԽԸ ԻՐԱՆԻ 48-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ

Իրանում անցկացված Համահայկական խաղերի մասին զրուցեցինք Արցախի պատվիրակության կազմում ընդգրկված, ԼՂՀ Թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Արթուր Թովմասյանի հետ:

 

Մեր զրուցակիցը նշեց, որ բավականաչափ խոստումնալից մարզիկներ ունենք և թեթև ատլետիկայի, և շախմատի, և սեղանի թենիսի մարզաձևերում: «Միանգամայն համոզված եմ, որ հաջորդ Օլիմպիական խաղերին առաջին անգամ արցախցի մարզիկ կմասնակցի»,- նշեց Արթուր Թովմասյանը:

 

Արթուր Թովմասյանը գոհ է Արցախի թիմի ելույթից, նրա գնահատմամբ Արցախի մարզիկները փայլուն հանդես եկան. միայն թեթև ատլետիկայի մարզաձևերում մեր մարզիկները 24 մեդալ են նվաճել, որից 11-ը՝ առաջին տեղ: Բավականին հաջող ելույթ ունեցան նաև սեղանի թենիսի և շախմատի Արցախի թիմի ներկայացուցիչները: Սեղանի թենիս մարզաձևում 6, իսկ շախմատից՝ 3 հոգի առաջին տեղ են  զբաղեցրել:

 

Իրան կատարած այցը բավականին տպավորիչ էր, պատվիրակության անդամները հնարավորություն ունեցան ծանոթանալու տեղի հայկական համայնքի կյանքին, շփվելու իրանահայերի հետ: Արթուր Թովմասյանը նշեց, որ համայնքում մեծ է ՀՅԴ ազդեցությունը, ազգային ավանդույթներն ու արժեքները պահպանվում են եկեղեցու ու կուսակցության ջանքերով: Չնայած վերջին տասնամյակում հայերի թիվը կտրուկ նվազել է՝  հիմնականում արտագաղթի պատճառով, բայց համայնքը բավականին ակտիվ է, Իրանի մեջլիսում ներկայացված են 2 հայ պատգամավորներ:

«Ապառաժ»

1