Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը դատապարտել է Օբամայի շնորհավորական ուղերձը՝ ուղղված Հայաստանի նախագահին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը դատապարտել է Օբամայի շնորհավորական ուղերձը՝ ուղղված Հայաստանի նախագահին

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը դատապարտել է Օբամայի շնորհավորական ուղերձը՝ ուղղված Հայաստանի նախագահին

Հայ դատի Միացյալ Նահանգների հանձնախումբը դատապարտել է Հայաստանի նախագահին ուղղված Օբամայի շնորհավորական ուղերձը: 
 
Հայ դատի հանձնախումբը նշում է, որ նամակը ուշագրավ է նրանով, թե ինչ է այնտեղ բացթողնված, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության մասին որեւէ հիշատակում չկա, մի հարց, որը նախագահն այդքան օգտագործում էր ամերիկահայերի ձայները 2008 թվականին ապահովելու համար, բայց, որից նա հրաժարվեց ընտրվելուց անմիջապես հետո:
 
Նամակը չի անդրադառնում նաեւ հայ-թուրքական արձանագրություններին, չի հիշատակվում նաեւ Արցախը:
 
«Հետաքրքիր է, որ Օբամայի վարչակազմը մեկ այլ համատեքստում օգտագործել է «Մենք հավատարիմ ենք մնում նախորդ տարիների խոստմանը» նախադասությունը, որը կարող է հեշտությամբ վերաբերել նաեւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր իսկ չիրականացված խոստմանը»,- ասված է հաղորդագրությունում:
 
Օբաման նամակում անդրադարձել է Երեւանի արձագանքին սիրիացի փախստականների ճգնաժամի շուրջ, ընդգծել Հայաստանի ներդրումը համաշխարհային խաղաղարար գործողություններում ու միջուկային անվտանգության հարցում:
 
Ի դեպ, Հայաստանի անկախության 25-ամյակը նշվել է Կանադայի խորհրդարանում, կազմակերպել էր Կանադայի Հայ Դատի հանձնախումբը: Միջոցառմանը վերահաստատվել է Կանադայի աջակցությունը Հայաստանին:
1