Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ

Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին` Անկախության օրվա կապակցությամբ:

 

Ուղերձում ասված է.

 

«Մեծարգո՛ Սերժ Ազատի,

 

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյա հոբելյանի կապակցությամբ, տոն, որը թանկ ու հիշարժան է բոլորիս համար` Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում:

 

Հայ ժողովուրդը դարեր շարունակ երազել է իր պետականությունը վերականգնելու եւ ազատ ու անկախ ապրելու մասին: Մեր համազգային երազանքն իրականություն դարձավ 1991 թվականի սեպտեմբերին, երբ հայկական հինավուրց հողի վրա հռչակվեցին երկու անկախ հանրապետություններ: Համայն հայությունը ձեռնամուխ եղավ հայոց պետականության կերտման գործին` այդ ճանապարհին հաստատակամորեն հաղթահարելով բազում փորձություններ ու դժվարություններ, արձանագրելով փայլուն հաղթանակներ:

 

Մենք վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետությունում հաջողությամբ կլուծվեն բոլոր խնդիրները, եւ մեր ժողովուրդը կապրի հպարտ ու արժանավայել կյանքով:

 

Մեծարգո՛ Սերժ Ազատի,

 

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մեր բոլոր հայրենակիցներին` փառապանծ հոբելյանի առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, բարօրություն եւ մեծագույն  ձեռքբերումներ Մայր Հայաստանին ու մեր ժողովրդին»:

 

1