Արցախում էր Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախում էր Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը

Արցախում էր Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը

Սեպտեմբերի 20-ին Արցախում էր Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին Ալֆորվիլի քաղաքապետ, Ֆրանսիայի խորհրդարանի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Լյուկ Կարվունասը, Կանանց իրավունքների նախարարի խորհրդականը, փոխքաղաքապետներ, քաղաքապետարանի պատասխանատու անձինք: Պատվիրակությանն ուղեկցում էր ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:

 

Ֆրանսիայից ժամանած հյուրերի հետ հանդիպում կայացավ ԼՂՀ Ազգային Ժողովում, որին ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխնախագահ Վահրամ Բալայանը, ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը: Հանդիպման ընթացքում Աշոտ Ղուլյանը, ողջունելով հյուրերին, հույս հայտնեց, որ այս հանդիպումը կնպաստի Արցախի և Ֆրանսիայի հարաբերությունների խորացմանը: «Այդ կապերի զարգացման գործում Ալֆորվիլ քաղաքը և նրա ղեկավարությունը, ինչպես տարիներ առաջ, այնպես էլ այսօր, մեծ դերակատարություն ունեն »- նշեց ԱԺ նախագահը:

 

Ալֆորվիլի քաղաքապետը նշեց, որ Ֆրանսիայում իր ղեկավարած քաղաքն անվանում են փոքրիկ Հայաստան, տեղի համայնքը մտահոգված է ԼՂՀ հակամարտության կարգավորման խնդրով: Նա հույս հայտնեց, որ համագործակցություն կսկսվի Ալֆորվիլ քաղաքի և Արցախի  քաղաքների միջև:

 

Պատվիրակության անդամներն այսօր առավոտյան մասնակցեցին Ստեփանակերտի Սարգիս եւ Ամալյա Կարապետյանների անվան հանրապետական բժշկական կենտրոնի հարակից պուրակի բացման հանդիսավոր արարողությանը:

«Ապառաժ»

1