Երդման արարողություն՝ Արմաղա լեռան ստորոտում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Երդման արարողություն՝ Արմաղա լեռան ստորոտում

Երդման արարողություն՝ Արմաղա լեռան ստորոտում

Սեպտեմբերի 18-ին Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում գտնվող Արմաղա լեռան ստորոտում տեղի ունեցած երդման արարողությամբ  48 ընկեր համալրեց ՀՅ Դաշնակցության շարքերը, որոնցից  40-ը` ՀՅԴ Մարտունու Տալվորիկ կոմիտեության:

 

Տեղի ընտրությունը պատահական չէր: Արմաղա լեռան վրա գտնվող Քարանձավ թաքստոցում 1920-30թթ. գումարվել են Դաշնակցության Մարտունու ընդհատակում գործող «Լեռնային կոմիտե» կառույցի ժողովները:

 

Արմաղանի լանջերին հնչում էր ազգային երգը։ Բոլորին հիացրեցին հատկապես Ծովինար համայքում գործող մանկապատանեկան «Ծովինար» ազգագրական պարերի համույթի կատարումները։ Համույթի կազմավորմանը նպաստել է նաև «Տալվորիկ» կոմիտեն` Ծովինարի «Օձաբերդ» խմբի ընկերների նախաձեռնությամբ։

yerkir.am

1