Հայաստանի 5 մարզերի 317 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հայաստանի 5 մարզերի 317 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են

Հայաստանի 5 մարզերի 317 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ժամը 08.00-ից բացվել են ընտրատեղամասերը:
 
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին բոլոր համայնքներում միասին մասնակցում են  համայնքի ղեկավարի 408 և ավագանու անդամի 2 693 թեկնածու: 
ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 237 համայնքներից 125-ում մասնակցելու է 1 թեկնածու, 72-ում` 2 թեկնածու, 26-ում` 3 թեկնածու, 11-ում` 4 թեկնածու, 2-ում` 5 թեկնածու և մեկ համայնքում` 7 թեկնածու: 10 000-ից ավելի ընտրող կա 5 քաղաքային համայնքներում` Աշտարակ, Մասիս, Վաղարշապատ, Գորիս, Նոյեմբերյան:
 
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար ձևավորված թվով 541 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ`
 
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 241-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 168-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 42-ական,
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)՝ 30-ական,
«Օրինաց երկիր» կուսակցություն` (ՕԵԿ) 30-ական,
«Ժառանգություն» կուսակցություն՝ 30-ական:
 
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է մեկ միջազգային կազմակերպություն (Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրես (ԵԽ ՏՏԻԿ)) և տասը տեղական հասարակական կազմակերպություն:
 
«Ընտրական համակարգեր կենտրոն» -7 դիտորդ
«Կայլաս» ժողովրդավարության աջակցության -56 դիտորդ
«Լեգալ Պրոգրես իրավական ակումբ» -10 դիտորդ
«Միավորում» սոցիալական շարժում- 2 դիտորդ
«Հանրային դիվանագիտություն» -3 դիտորդ
«Հայք» երիտասարդ ազգային պահպանողականների միավորում-67 դիտորդ
«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» -37 դիտորդ,
«Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն -4 դիտորդ
«Շահեն» -131 դիտորդ
«Իրավունքի Եվրոպա միավորում» -36 դիտորդ
tert.am
1