Ապրիլյան պատերազմին մասնակից ուսանողների վարձերը զեղչվելու են
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Ապրիլյան պատերազմին մասնակից ուսանողների վարձերը զեղչվելու են

Ապրիլյան պատերազմին մասնակից ուսանողների վարձերը զեղչվելու են

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից բոլոր ուսանողները, անկախ առաջադիմությունից, կարող են օգտվել ուսման վարձի 50 տոկոս և ավելի զեղչից: Այս մասին  Panorama լրատվակայքին հայտնել է ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

 

Ըստ հրապարակման՝ ապրիլյան պատերազմի մասնակից են համարվելու բոլոր այն ուսանողները, որոնց զինգրքույկում կա պատերազմին մասնակցելու մասին համապատասխան գրառում:

 

Նախարարը նշել է նաև, որ իր հանձնարարությամբ բուհերին արդեն 50 տոկոս և ավելի զեղչ կիրառելու մասին շրջաբերական է իջեցվել:

 

Ավելացնենք, որ մինչ այս՝ դեռևս ապրիլ-մայիս ամիսներին, կառավարության որոշումներով զոհված զինծառայողների և ազատամարտիկների ընտանիքների համար ստեղծվել են սոցիալական պաշտպանության երաշխիքներ, որոնց թվում ինչպես դրամական օգնություն, այնպես էլ կրթական, առողջապահական ոլորտի արտոնություններ և այլն:

 

Բացի այդ, ՀՀ կառավարությունը նախատեսում էր կայուն եկամտաստեղծ գործունեության մեջ ներգրավել զոհված զինծառայողների ընտանիքներին: Դրա տարբերակներից մասնավորապես քննարկվում էին պետության օժանդակությամբ բիզնեսների ստեղծումը (օրինակ փոքր արտադրամաս կամ կոնկրետ ծառայությունների տրամադրում), բաժնետիրական ընկերություններում որպես բաժնետեր ներգրավումը:

1