Այս գիշեր Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 620 կրակոց.
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Այս գիշեր Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 620 կրակոց.

Այս գիշեր Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 620 կրակոց.

Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 41 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 620 կրակոց:

 

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

1