Սեպտեմբերի 2-ին ԼՂՀ անկախության օրվա առիթով ՀՅԴ-ն կազմակերպում է զորակցական հավաք
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Սեպտեմբերի 2-ին ԼՂՀ անկախության օրվա առիթով ՀՅԴ-ն կազմակերպում է զորակցական հավաք

Սեպտեմբերի 2-ին ԼՂՀ անկախության օրվա առիթով ՀՅԴ-ն կազմակերպում է զորակցական հավաք

Սետպեմբերը տոնական եւ հոբելյանական է հայկական զույգ պետությունների համար։ Մինչ սեպտեմբերի 21-ին նշելու ենք Հայսատանի անկախության 25-ամյակը, ամսվա մեկնարկին լրանում է Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման քառորդ դարը։

 

1991 թվականի Սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը հռչակեց իր անկախությունը, որն արդեն դեկտեմբերի 10-ին ամրագրվեց համաժողովրդական հանրաքվեով։ Լեռնային Ղարաբաղի անկախության 25-ամյակի առիթով, Հանուն Արցախի անկախության եւ միասնության կարգախոսի ներքո Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, սեպտեմբերի 2-ին Օպերայի դահլիճում կազմակերպում է զորակցական հավաք, որի ընթացքում քաղաքական պատգամների հետ մեկտեղ լինելու է ազգային-հեղափոխական երգերի համերգային ծրագիր։

1