Հոլիվուդյան դերասանները՝ Հայոց ցեղասպանությունը պատկերող ֆիլմում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հոլիվուդյան դերասանները՝ Հայոց ցեղասպանությունը պատկերող ֆիլմում

Հոլիվուդյան դերասանները՝ Հայոց ցեղասպանությունը պատկերող ֆիլմում

Հոլիվուդյան դերասաններ Քրիսչն Բեյլն (Christian Bale) ու Օսկար Այզիքը (Oscar Isaac) կնկարահանվեն ֆիլմում, որի իրադարձությունները տեղի են ունենում 1915թ․ Հայոց ցեղասպանության պատկերին։ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնին հանրահայտ «Հոթել Ռուանդա» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը երեքշաբթի հայտարարել է իր նոր՝ «Խոստում» ֆիլմի համաշխարհային պրեմիերայի մասին։

 

Կինոաշխարհի նորությունները լուսաբանող The Playlist պարբերականը պատմում է, որ ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Հայոց ցեղասպանության ֆոնին, գլխավոր դերերում Քրիսչն Բեյլն ու Օսկար Այզիքն են։

 

Ֆիլմի կերպարներից մեկը՝ Մայքլը, համեստ հայ դեղագործ է, որը լքում է հայրենի գյուղը՝ կոսմոպոլիտ Կոստանդնուպոլսում բժշկագիտություն ուսանելու համար։ Մյուս կերպարը՝ Քրիսը, ամերիկացի հայտնի ֆոտոլրագրող է, որը Թուրքիա է եկել աշխարհաքաղաքականություն լուսաբանելու և կապված է Փարիզում կրթված, տաղանդավոր հայ նկարչուհի Անայի հետ։

 

Երբ Մայքլը հանդիպում է Անային, նրանք սիրահարվում են։ Դա վերածվում է սուր մրցակցության երկու տղամարդկանց միջև: Այն բանից հետո, երբ թուրքերը ներգրավվում են պատերազմի մեջ՝ որպես Գերմանիայի դաշնակից, Օսմանյան կայսրությունը առանձնակի դաժանությամբ շրջվում է իր սեփական էթնիկ փոքրամասնությունների դեմ: Չնայած անձնական կոնֆլիկտին, ֆիլմի հերոսներից յուրաքանչյուրը պետք է գտնի գոյատևման իր ճանապարհը՝ իրենց շուրջ ծավալվող մեծ իրադարձությունների համատեքստում։

1