Ադամ Սահակյանն այսօր կդառնար 20 տարեկան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ադամ Սահակյանն այսօր կդառնար 20 տարեկան

Ադամ Սահակյանն այսօր կդառնար 20 տարեկան

Ապրիլյան պատերազմի հերոսներից Ադամ Սահակյանն այսօր կդառնար 20 տարեկան: Ադամ Սահակյանը բանակ է զորակոչվել 2016-ի հունվրի 26-ին, ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում: Զոհվել է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը՝ Ջրականի (Ջաբրայիլ) մարտական դիրքերի պաշտպանության ժամանակ:

 

Սերժանտ Ադամ Սահակյանի մարմինը հանգչում է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: 2016 թվականի ապրիլի 10-ին Ադամ Սահակյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական ծառայություն» պետական մեդալով։ Իսկ 2016 թվականի մայիսի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» պետական մեդալով։

1