Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգն առաջարկում է սուպերնախագահական մոդել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգն առաջարկում է սուպերնախագահական մոդել

Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգն առաջարկում է սուպերնախագահական մոդել

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովում ներկայացված 5 խմբակցություններից 2-ը կողմ են սահմանադրական փոփոխությունների հայեցակարգով առաջարկված՝ նախագահական մոդելին անցում կատարելու դրույթին, 2-ը՝ դեմ, իսկ 1-ը՝ վերապահումներ ունի ներկայացվածի վերաբերյալ:

 

Կիսանախագահական մոդելից նախագահական մոդելին անցում կատարելու տարբերակին կողմ են ԼՂ ԱԺ մեծամասնություն կազմող «ժողովրդավարություն» ու «Հայրենիք» խմբակցությունները: Դեմ են՝ «Դաշնակցություն» ու «Վերածնունդ» խմբակցությունները, իսկ «Շարժում-88»-ը, թեև կողմ է կառավարման կիսանախագահական համակարգին, բայց ներկայացված տարբերակին էլ կտրականապես դեմ չէ՝ որոշ վերապահումներով:

 

Tert.am-ի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանն ասաց, որ առաջարկված տարբերակը նախագահական կենտրոնացված համակարգ է ու դեմ է Դաշնակցության սկզբունքներին, պահանջներին: Ուստի ՀՅԴ-ն, Իշխանյանի փոխանցմամբ, դեմ է առաջարկվող հայեցակարգին:

 

«ՀՅԴ-ն իր տեսակետը վաղուց ներկայացրել է: Մենք կողմ ենք խորհրդարանական, պառլամենտական մոդելի անցմանը ու ներկայացրել ենք նման հայեցակարգ»,- ասաց Դավիթ Իշխանյանը:

 

Հարցին՝ ինչպե՞ս է իր անհամաձայնությունը դրսևորելու ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն, Իշխանյանը պատասխանեց, որ հարցը կքննարկվի: Պատգամավորը շեշտեց, որ Հայաստանում Դաշնակցությունը սկզբունքորեն կողմ է եղել, պաշտպանել է, եղել է խորհրդարանական կառավարման մոդելի անցման գործընթացի ակունքներում ու Արցախի ՀՅԴ կոմիտեն չի կարող այլ տեսակետ ունենալ:

1