Արթուր Ալեքսանյանը` Օլիմպիական չեմպիոն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » մշակույթ » Արթուր Ալեքսանյանը` Օլիմպիական չեմպիոն

Արթուր Ալեքսանյանը` Օլիմպիական չեմպիոն

 

31-րդ ամառային Օլիմպիական խաղերում  Հայաստանն ունեցավ Օլիմպիական չեմպիոն:  98 կգ քաշային կարգի Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը եզրափակչում  հաղթեց կուբացի Դանիել Լուգո Կաբրերային և նվաճեց ոսկե մեդալ: Այսպիսով, Ալեքսանյանը դարձավ  անկախ Հայաստանի պատմության մեջ Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճած 2-րդ մարզիկը:

 

Հիշեցնենք, որ մինչ եզրափակիչ հասնելը Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում 5:2 հաշվով հաղթեց իտալացի մարզիկին, այնուհետև 8:0 հաշվով հաղթելով  Ռումինիան ներկայացնող Ալեն Չիուրարուին դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ  9:0 հաշվով հաղթեց թուրք Իլդեմ Չենկին:

 

Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճած հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը  ոսկե մեդալը ստացավ ապրիլյան պատերազմում զոհված` Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի պատկերով շապիկը հագին՝ իր հաղթանակը նվիրելով հայ զինվորներին ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված բոլոր հերոսներին:

 

1