Արցախում ստեղծվում է C4ISR ժամանակակից համակարգ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախում ստեղծվում է C4ISR ժամանակակից համակարգ

Արցախում ստեղծվում է C4ISR ժամանակակից համակարգ

 

Razm.info-ի տեղեկացմամբ օգոստոսի 12–14 Արցախի կառավարության հրավերով առաջնագծի դիրքեր այցելեցին ՀՀ ԱԺ մի քանի պատգամավորներ, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնց թվում էր նաև Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։

 

Այցի նպատակն էր ծանոթանալ ապրիլյան մարտերից հետո պաշտպանական ոլորտում կատարվող աշխատանքների ընթացքին, այդ թվում և տեխնիկական միջոցների ձեռքբերմանը, ենթակառուցվածքի բարելավման ու ընդլայնման աշխատանքներին:

 

«Փոփոխություններն ակնհայտ են։ 2014 թ. այցելածս դիրքերից մեկն ուղղակի չճանաչեցի, լրիվ փոխվել էր. նոր խրամատներ, հողապատնեշներ։ Այս պահին աշխատանք է տարվում շփման գծի հարավային՝ ամենաշոգ հատվածի դիրքերում խմելու ջուր անցկացնելու համար։ Ամռանն այդ շրջանում երբևէ եղած ցանկացած մարդ կհասկանա, թե ինչ կարևոր խնդիր է լուծվում», — հայտնեց Վրթանեսյանը։

 

«Հորադիսից մինչև Թալիշ մի քանի դիրքեր ենք այցելել. հենակետերում տեղադրվում են տեսահսկման համակարգեր (ներառյալ գիշերային մշտադիտարկման), դիրքապահների մոտ ավելացվում է գիշերային նշանոցների թիվը», — հավելեց նա։

 

Ըստ էության այսօր Արցախում ստեղծվում է զորքի կառավարման, վերահսկողության, հաղորդակցման, հետախուզության և տեղադիտման(Command, Control, Communications, Computers, Intelligence, Surveillance and Reconnaissance — C4ISR) ժամանակակից համակարգ։

 

Քանի որ այդ սարքավորման շահագործումը ենթադրում է նաև մարտկոցների լիցքավորում, աշխատանքներ են տարվում դիրքերը էլեկտրաէներգիայի աղբյուրներով ապահովելու համար՝ սկսած էլեկտրահաղորդման ուղիների անցկացումից, վերջացրած արևային մարտկոցներով և դիզելային գեներատորներով հիբրիդ համակարգերով։

 

1