Եգիպտոսի խորհրդարան է ներկայացվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Եգիպտոսի խորհրդարան է ներկայացվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև

Եգիպտոսի խորհրդարան է ներկայացվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև

Եգիպտոսի խորհրդարան է ներկայացվել 1915-1922 թթ. Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի դեմ իրականացված կոտորածները որպես ցեղասպանություն որակող բանաձև:

 

Ըստ թուրքական Starkibris-ի՝ բանաձևը խորհրդարանի նախագահ Ալի Աբդուլալին  ներկայացրել  է պատգամավոր Մուստաֆա Բեքիրը:

 

Բանաձևը պահանջում է որպես ցեղասպանություն ճանաչել 1915-1922թթ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացվածները:

 

Խորհրդարանի 596 պատգամավորից հայկական բանաձևի տակ ստորագրել է 337 պատգամավոր:  Բանաձևի ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների բացարձակ մեծամասնության աջակցությունը:

1