Սահմանի հարավային ուղղությամբ արձանագրվել են հակառակորդի հետախուզական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Սահմանի հարավային ուղղությամբ արձանագրվել են հակառակորդի հետախուզական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ

Սահմանի հարավային ուղղությամբ արձանագրվել են հակառակորդի հետախուզական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ

Հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 14 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 100 կրակոց: Բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից, շփման գծի հարավային ուղղությամբ արձանագրվել են նաև հակառակորդի հետախուզական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ուշադիր հետևել են առաջնագծում տեղ գտնող զարգացումներին և համապատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

1