Ուժեղ բանակ ու համախմբված հասարակություն ունենալու դեպքում մեզ հնարավոր չի լինի հաղթել. Դավիթ Բաբայան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ուժեղ բանակ ու համախմբված հասարակություն ունենալու դեպքում մեզ հնարավոր չի լինի հաղթել. Դավիթ Բաբայան

Ուժեղ բանակ ու համախմբված հասարակություն ունենալու դեպքում մեզ հնարավոր չի լինի հաղթել. Դավիթ Բաբայան

Ղարաբաղա­ ադրբեջանական սահմանային հատվածում հակառակորդի ակտիվացմանը նպաստում են Ադրբեջանի ներքաղաքական զարգացումները: Այս մասին «Արմենպրես»­-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահ մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: «Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի ակտիվությունը որևէ հանգամանքի հետ ուղղակիորեն կապ չունի, սահմանին այդպիսի պահվածքն Ադրբեջանի էությունն է ցույց տալիս: Ադրբեջանն ահաբեկչական, ֆաշիստական պետություն է, իսկ նման պետություններն այդպիսի պահվածք պետք է ցուցաբերեն:

 

Դա այդ հիվանդության ախտորոշման մի ձևն է: Բայց կան որոշ զարգացումներ, որոնք էլ ավելի են խթանում նման պահվածքը: Եվ այս անգամ սահմանին ակտիվացումը ես կապում եմ Ադրբեջանում իրականացվող սահմանադրական բարեփոխումների հետ»,­ասաց Դավիթ Բաբայանը: Նա ընդգծեց, որ, ըստ երևույթին, սկսվում է թագաժառանգին իշխանությունում երկարաժամկետ հաստատելու «օպերացիան»: Ադրբեջանը փոխում է Սահմանադրությունը, նախագահի պաշտոնավարումը 7 տարի է լինելու: Որևէ սահմանափակում չի դրվելու և Ադրբեջանի նախագահը կարող է մի քանի անգամ ընտրվել: Առաջարկված փոփոխությունների համաձայն` ավելացվում է երկու փոխնախագահի պաշտոն և ուժեղացվում է նախագահի ինստիտուտը:

 

«Դրան հասնելու գործընթացը պահանջում է, որ հասարակության հետ ավելի ակտիվ աշխատանք տարվի: Պետք է նշել, որ ադրբեջանական հասարակությունն այդքան էլ դրական չի վերաբերում նման զարգացումներին, հետևաբար նորից պետք է շահարկվի արտաքին թշնամու կերպարը, պետք է ցույց տան, որ Արցախն ու Հայաստանն իրենց թշնամիներն են: Այսինքն` իրենց թալանը լեգիտիմացնելու համար կրկին հասարակության ուշադրությունը շեղելու միջոց ընտրվում է արտաքին թշնամին, տվյալ դեպքում Հայաստանն ու Արցախը»,­-ավելացրեց Դավիթ Բաբայանը: Արցախի նախագահի մամուլի քարտուղարն ընդգծեց, որ անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում Բաքվում, հայկական կողմը միշտ պատրաստ է: «Մեր բանակը միշտ պետք է լինի ուժեղ, և հասարակությունն էլ` համախմբված: Այդ ժամանակ մեզ հնարավոր չի լինի հաղթել»,- ­եզրափակեց Դավիթ Բաբայանը:

1