«Սասնա ծռեր» զինյալներից երկուսը վիրավորվել է. Խմբին սնունդ են հասցրել՝ ճեղքելով արգելապատնեշը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » «Սասնա ծռեր» զինյալներից երկուսը վիրավորվել է. Խմբին սնունդ են հասցրել՝ ճեղքելով արգելապատնեշը

«Սասնա ծռեր» զինյալներից երկուսը վիրավորվել է. Խմբին սնունդ են հասցրել՝ ճեղքելով արգելապատնեշը

Հուլիսի լույս 26-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում ՊՊԾ գնդի տարածքին հարակից ոստիկանական պատնեշից կրակ են բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել են «Սասնա ծռեր» խմբի անդամներԱշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը: Այս մասին տեղեկացնում է «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի ծառայությունը։

 

Հաղորդագրության մեջ, մասնավորապես ասվում է.

 

«Այսօր` 26-ի գիշերը և առավոտյան Սասնա ծռեր խմբի ազատագրած տարածքում տեղի է ունեցել 2 պատահար: Գիշերը ժամը 2-ի սահմաններում տարածքին հարակից ոստիկանական պատնեշից դավադրաբար կրակ են բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել են Սասնա ծռեր խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց:

 

Առավոտյան ժամը 7-ի սահմաններում՝ Արթուր Սարգսյանը, իր անձնական օգտագործման մեքենան ամբողջությամբ բեռնել է սննդով և ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը, հասել ազատագրված տարածքի մուտքի մոտ, ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա: Բարեբախտաբար Արթուրը ոչ մի վնասվածք չի ստացել և բարեհաջող կերպով սնունդը տեղ է հասցրել»:

1