Չավուշօղլուն հաստատել է. Բաքվում քննարկվել է Հայաստանի հետ խաղաղության հասնելու հնարավորությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Չավուշօղլուն հաստատել է. Բաքվում քննարկվել է Հայաստանի հետ խաղաղության հասնելու հնարավորությունը

Չավուշօղլուն հաստատել է. Բաքվում քննարկվել է Հայաստանի հետ խաղաղության հասնելու հնարավորությունը

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից առաջ Բաքվում քննարկել է Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու հնարավորությունները։

 

Թուրքական Haberturk հեռուստաընկերության եթերում հարցերին պատասխանող Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հաստատել է թուրքական Hurriyet–ում տպագրված այն տեղեկությունը, թե Բաքվում քննարկվել է Հայաստանի հետ խաղաղության հասնելու հնարավորությունները։ Չավուշօղլուն նշել է, թե Հայաստանի հետ այդ հարցով շփումներ չի ունեցել, սակայն միջազգային տարբեր միջոցառումների ժամանակ բարեւել ու զրուցել է իր հայ գործընկերոջ հետ։

 

Չավուշօղլուն իր խոսքում շեշտել է, թե Ղարաբաղի հարցում Թուրքիան Ադրբեջանի կողմն է եւ պաշտպանելու է Ադրբեջանի կողմից առաջարկած բոլոր լուծումները։

 

Նշենք, որ թուրքական Hurriyet–ը գրել էր, թե հուլիսի 15–ին Բաքու կատարած Մեւլութ Չավուշօղլուն քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեման եւ փորձել է շոշափել Բաքվի տրամադրությունները։ Ըստ պարբերականի՝ Չավուշօղլուն բաքվում դրական միտումներ է նկատել եւ մինչ ռազմական հեղաշրջման փորձը սկսելը նպատակ է ունեցել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսել։

1