Խանասորի արշավանքի նվիրական օրը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Գաղափարական » Խանասորի արշավանքի նվիրական օրը

Խանասորի արշավանքի նվիրական օրը

 

Հուլիսի 25-ին հիշում եվ տոնում ենք Խանասորի արշավանքի նվիրական օրը։ Բայց պետք է խորաթափանցել  Խանասորի արշավանքի իմաստին եւ ավանդին։ Այս արշավանքը Հայ Յեղափոխական Դաշնակցության սոսկ պատժական սխրագործություն չէր։ Խանասորի արշավանքը Հայ Ֆիդայու ու Հայ Ազատամարտիկի խոստումն էր հարվածել ցանկացած օտար ուժի, որը սպառնացել է  մեր ժողովրդին ու մեր դատին։ Եվ մենք հարվածեցինք, կհարվածենք եվ պիտի հարվածենք…

 

Սքանչելի Պարույր Սեվակը պատգամեց.- «Սերունդներ դուք ձեզ ճանաչէ՛ք Սարդարապատից։» Սակայն Սարդարապատի հերոսները իրենք իրենց ճանաչեցին Խանասորի արշավանքից։ Թեհլերյանները, Շիրակյանները, Երկանյանները, Արդարության Մարտիկներն ու Լիզբոնի հինգ տղաները իրենք իրենց ճանաչեցին Խանասորի արշավանքից։ Արցախի ազատամարտիկները իրենք իրենց ճանաչեցին ու կճանաչեն Խանասորի արշավանքից։

 

Խանասորի արշավանքը Դաշնակցական ֆիդայու եւ Հայ ազատամարտիկի անմեղության խորհրդանիշն է։ Մեր ժողովուրդը չի կարող թույլատրել, որպեսզի ֆիդայի ազատամարտիկի անմեղությունը խաթարվի ցուցամոլական ախտով։ Երբ ազատամարտիկ ֆիդային մեր ժողովրդին ներկայանում է իր հրացանով, նա խաթարում է Խանասորի ֆեդայու անմեղությունը։

 

Խաթարել այդ անմեղությունը  նշանակում է մեղանչել Քրիստափորին, Զավարյանին, Ռոստոմին, Նիկոլ Դումանին, Արամին, Դրոյին, Նժդեհին, Արդարության Մարտիկներին, Լիզբոնի հինգ ընկերներին, Արթուր Մկրտչյանին, Շահեն Մեղրյանին, եւ Արցախի բոլոր ազատամարտիկների դեմ։

 

Չենք կարող խորթանալ ֆիդայի ազատամարտիկի անմեղությունից։ Չենք կարող մեղանչել Հայկական ազատագրական պայքարի դեմ։ Արծվաբույն Արցախի Ասկերանի շրջանի զավակ Նիկոլ Դումանը եւ Գողթն Գավառի Ագուլիսի զավակ Կարոն՝ Արիստակես Զորյանը չեն ների մեզ, մանավանդ ձեզ…

 

Ականջալուր լինենք Խանասորի Ագուլիսցի քաջ պատանուն:

 

Սեդո Պոյաճյան

 

1