Կարինե Աթայանն ընդունել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Պետրոսյանին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Կարինե Աթայանն ընդունել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Պետրոսյանին

Կարինե Աթայանն ընդունել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Պետրոսյանին

ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն ընդունել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների թեքնածու, դոցենտ` Հայկ Հայկի Պետրոսյանին:

 

Հուլիսի 21-ից Արցախում են գտնվում «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի ակնաբույժները, ովքեր ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում կիրականացնեն Բաց դռների օր:

 

Նախարար Աթայանի հետ քննարկվել են հետագա համագործակցության ընդլայնման ուղիները:
Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն է հայտնել Հայկ Պետրոսյանին համագործակցության համար և հույս հայտնել, որ այն կկրի շարունակական բնույթ:

1