Արցախում հակառակորդի կրակոցներից զինծառայող է վիրավորվել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախում հակառակորդի կրակոցներից զինծառայող է վիրավորվել

Արցախում հակառակորդի կրակոցներից զինծառայող է վիրավորվել

Հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է  18 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց, այդ թվում դիպուկահար հրացաններից 43 անգամ:

 

Հուլիսի 23-ին` ժամը 00:10-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Մհեր Վանիկի Զիլոյանը:

 

Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը ևշարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

1