Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ առաջատար բժշկական հաստատությունների մի խումբ ղեկավարների եւ բժիշկների
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ առաջատար բժշկական հաստատությունների մի խումբ ղեկավարների եւ բժիշկների

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ առաջատար բժշկական հաստատությունների մի խումբ ղեկավարների եւ բժիշկների

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության առաջատար բժշկական հաստատությունների մի խումբ ղեկավարների եւ բժիշկների:

 

Քննարկվել են Հայաստանի եւ Արցախի բժշկական հաստատությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

 

Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայաստանի Հանրապետության առաջատար բժիշկների հաճախակի այցելություններն Արցախ՝ նշելով դրանց դրական ազդեցությունը բնակչության բժշկական սպասարկման որակի բարձրացման եւ առողջապահության ոլորտի հետագա զարգացման վրա:

 

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը, պաշտոնատար այլ անձինք:

1