Ավարտվեց  Արցախում ՀՅԴ պատանեկան առաջին ճամբարը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Ավարտվեց  Արցախում ՀՅԴ պատանեկան առաջին ճամբարը

Ավարտվեց  Արցախում ՀՅԴ պատանեկան առաջին ճամբարը

Հուլիսի 11-21 ԼՂՀ Ասկերան քաղաքում 7-16 տարեկան 140 պատանիներ իրենց ամառային հանգիստն են անցկացրել ՀՅԴ Ամերիկայի արևմտյան ափի երիտասարդական միության կազմակերպած ճամբարում: Արդեն վեցերորդ տարին է, ինչ Ամերիկայի արևմտյան ափի երիտասարդական միության կողմից ճամբարներ են կազմակերպում Արցախի տարբեր քաղաքներում:

 

Հուլիսի 21-ին տեղի է ունեցել ճամբարի փակման հանդիսավոր արարողությունը: Երեխաները ցուցադրեցին այն, ինչ սովորել էին ճամբարի 10 օրերի ընթացքում՝ ազգային հեղափոխական երգեր, ագզային, ժողովրդական պար, ասմունք եւ այլն:

 

ԼՂՀ ԱԺ <<Դաշնակցություն>> խմբակցության անդամ Ալյոշա Գաբրիելյանը, ով ելույթ ունեցավ ճամբարի փակման արարողությանը , շնորհակալություն հայտնեց երիտասարդներին ճամբարի բարձր մակարդակով կազմակերպման համար եւ կարեւորեց նման միջոցառումների կազմակերպումը Արցախում:

 

Ճամբարի փակման արարողությունից հետո թվով 19 պատանիներ երդում տվեցին եւ անցան ՀՅԴ պատանեկան շարքերը:

1