Յարգանք Ձեզ, ընկերներ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Յարգանք Ձեզ, ընկերներ

Յարգանք Ձեզ, ընկերներ

ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի ատենապետ Վիգեն Հովսեփյանը «Լիզբոն 5» տղաների նահատակության 33-րդ տարելիցի մասին գրում է.

 

«Յարգանք Ձեզ, ընկերնե՛ր,

 

Յարգանք Ձեզ, որ ձեր գերագոյն զոհաբերութեամբ ազգասիրութեան նոր չափանիշ նուաճեցիք, ու մեզ բոլորիս ցոյց տուիք, որ հայրենիքի ազատութեան ու անկախութեան գաղափարներու շուրջ խաղեր և սակարկութիւն չի կրնար ըլլալ, այլ միայն ամբողջական նուիրումի ուղիներ։

 

Յարգանք Ձեզ, որ ձեր առաքելութեան ու անոր գործադրութեան ընդմէջէն մեզ հասկցուցիք, որ մեր ազգի գերագոյն շահերուն սպասարկումը կ’իրագործուի ազնիւ և անձնուրաց ծառայութեան ճամբով միայն, տարածք մը ուր աննշան ու անհեթեթ կը դառնան եսերը, և եսերու ամէն բանը։

 

Յարգանք Ձեզ, հազա՛ր յարգանք, որ դուք ձեր արեամբ մեր անհատական խղճերը և հաւաքական խիղճը Եռագոզն ներկեցիք ու հոն քանդակեցիք մշտնջենական զինանշաններ՝ որպէսզի սերունդներ ձեզ ունենան որպէս պարտաւորեցնող օրինակներ, ու կեանքի շունչ փնտռեն ազգային անբասիր ու ջինջ ծառայութեան ընդմէջէն միայն։

 

Յարգա՛նք Ձեզ, ընկերնե՛ր»։

 

Նշենք, որ հուլիսի 27-ին լրանում է «Լիզբոն 5» տղաների նահատակության 33-րդ տարելիցը:

1