Անկայունությունը թույլ չի տա, որ Թուրքիան Ղարաբաղի հարցում իր շահերն առաջ տանի. Արա Պապյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Անկայունությունը թույլ չի տա, որ Թուրքիան Ղարաբաղի հարցում իր շահերն առաջ տանի. Արա Պապյան

Անկայունությունը թույլ չի տա, որ Թուրքիան Ղարաբաղի հարցում իր շահերն առաջ տանի. Արա Պապյան

Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից Հայաստանն արդեն օգուտ քաղել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան, «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր Արա Պապյանը:

 

«Ղարաբաղյան ճակատում լարվածությունը թուլացել է ու էլի կթուլանա: Թուրքիան գոնե ժամանավորապես դուրս մղվեց, անկայունությունը թույլ չի տա, որ ղարաբաղի մեջ իր շահերը առաջ տանի»,- ասաց նա:

 

Վերլուծաբանի խոսքով` հեղաշրջման փորձից հետո մեզ համար դրական մյուս հանգամանքն այն է, որ թուրքական բանակը ավելի կթուլանա սպայական կազմի դուրս մղվելու հետ մեկտեղ:

 

Այս իրավիճակից, սակայն, ըստ Արա Պապյանի, մենք օգտվել չենք կարողանա:

 

«Մենք կարող էինք խառը պահին սերտացնել մեր հարաբերությունները քրդական շարժումների հետ, կարող էինք ցույց տալ մարդու իրավուքների խախտումը Թուրքիայում եւ ազդեցինք Թուրքիա-Արեւմուտք հարաբերությունների վրա, որոհետեւ հսկայական խախտումներ կան, բայց փորձը ցույց է տալիս, որ մենք օգտվել չենք կարողանում»,- ասաց նա` նշելով, որ չունենք համապատասխան մասնագետներ, գրասենյակներ:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը մի խումբ զինվորականներ Թուրքիայում հեղաշրջման փորձ արեցին, որը, սակայն, տապալվեց: Բախումների ընթացքում ավելի քան 260 մարդ է զոհվել:

1