ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Անկարա հետաձգվել է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Անկարա հետաձգվել է

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Անկարա հետաձգվել է

Ղարաբաղյան հակամարտության հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումները Թուրքիայում հետաձգվել են։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

 

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն Բաքվում կայացած մամուլի ասուլիսին ասել էր, որ հուլիսի 18-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն Անկարա, որտեղ թուրքական կողմին տեղյակ կպահեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին։

 

«Թուրքիայում Ղարաբաղյան հակամարտության հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումները հետաձգվել են։ Այս պահին մենք քննարկում ենք հաջորդ հանդիպման օրը»,- ասել է Ուորլիքը։

1