Թուրքիայում զինված հեղաշրջման փորձ է կատարվել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Թուրքիայում զինված հեղաշրջման փորձ է կատարվել

Թուրքիայում զինված հեղաշրջման փորձ է կատարվել

Թուրքիայում զինված հեղաշրջման փորձ է եղել: Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, Անկարայի երկնքում կործանիչներ ու ռազմական ուղղաթիռներ են հայտնվել, փողոցներում լսվել են կրակոցներ: Դադարեցվել է Թուրքիայի պետական հեռուստաընկերության հեռարձակումը, փակվել են Facebook-ն ու Twitter-ը: Մեծ քանակի շտապօգնության մեքենաներ ուղղվել են դեպի Գլխավոր շտաբի շենք: Թուրքիայի վարչապետ Բենամին Յըլդըրմը հայտարարել է, որ երկրում զինված հեղաշրջման փորձ է եղել:

Սոցցանցերում հայտնվել են տեսանյութեր, որոնցում երեւում է, թե ինչպես են Անկարայի բնակիչները դուրս եկել փողոց եւ իրենց աջակցությունն են հայտնում զինվորական հեղաշրջում իրականացնողներին:

 

Իշխանությունն իր ձեռքը վերցրած Գլխավոր շտաբը հայտարարել է, որ իրենց նպատակը երկրում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների վերականգնումն է:

1