Արցախում մեկնարկել են Դաշնակցության ճամբարները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Արցախում մեկնարկել են Դաշնակցության ճամբարները

Արցախում մեկնարկել են Դաշնակցության ճամբարները

Արցախում սկսվել են արդեն ավանդական դարձած Դաշնակցության պատանեկան ճամբարները: Արդեն 6-րդ տարին է ինչ տարբեր երկրներից Արցախ ժամանած սփյուռքահայ երիտասարդները ՀՅԴ Արցախի երիտասարդական միության հետ համատեղ ճամբարներ են անցկացնում Արցախի տարբեր բնակավայրերում:

 

Այս տարի ճամբարների մեկնարկը տրվեց Ասկերան քաղաքից, որտեղ մոտ 140 երեխաներ յուրովի անցկացնում են ամառային հանգիստը` ոչ միայն ուրախ ժամանց անցակացնելով, այլեւ ճամբարի ժամանակ ուսանելով շատ կարեւոր բաներ:

 

Հուլիսի 14-ին Ասկերանում տեղի է ունեցել ՀՅԴ կողմից իրականացվող պատանեկան ճամբարի հանդիսավոր բացումը: Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներ Ալյոշա Գաբրիելյանը,  Լեռնիկ Հովհաննիսյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարությունը, ուսուցիչներ:

 

Պատանեկան ճամբարը կազմակերպվել է ՀՅԴ Ամերիկայի արևմտյան ափի երիտասարդական միությունը՝ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության հետ համատեղ:

 

Ներկաներին ուղղված ողջույնի խոսքով հանդես է եկել Ալյոշա Գաբրիելյանը, իսկ Լեռնիկ Հովհաննիսյանը, կարևորելով պատանեկան ճամբարների անցկացման ծրագրի նպատակները, նշել է. «Պատանեկան ճամբարների նպատակն է՝ պատանիներին ազգային դաստիարակության մատուցումը, կազմակերպվածություն ու կարգապահություն սովորեցնելը, Սփյուռքի եւ Արցախի միջեւ ամուր կապի ստեղծումը: Սրանք հզոր հայրենիք կերտելու գրավականներ են:

1