ՀՅԴ երիտասարդական կենտրոն` Գյումրիում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » ՀՅԴ երիտասարդական կենտրոն` Գյումրիում

ՀՅԴ երիտասարդական կենտրոն` Գյումրիում

Հուլիսի 11-ին, Գյումրիում` քաղաքի կենտրոնում գտնվող դեռ 18-րդ դարում կառուցված շինությունը, որ Ալեքսանդրապոլի մեծահարուստ, Ղունկի Աղայի տունն է եղել, բացվեց ՀՅԴ նոր երիտասարդական կենտրոնը:

 

«Շիրվանյան երիտասարդական կենտրոնը» վերանորոգվել է Արևմտյան Ամերիկայի հայ մշակութային հաստատության (ՀՅԴ) նախաձեռնությամբ: Շենքի վերանորոգման աշխատանքները հովանավորել են բարերարներ Հակոբ և Մինա Շիրվանյանները, հենց ի պատիվ նրանց էլ հաստատությունը կրում է «Շիրվանյան երիտասարդական կենտրոն» անվանումը:

 

Հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին սփյուռքից ժամանած հարյուրավոր հյուրեր, Շիրակի մարզպետը, Գյումրու քաղաքապետը, ՀՅԴ Բյուրոյի եւ Գերագույն Մարմնի ներկայացուցիչներ, 2016 թվականի ՀՅԴ ամենամյա բակային ճամբարի մասնակից պատանիներ, ՀՅԴ Երիտասարդական եւ Պատանեկան միությունների անդամներ:

 

Կենտրոնի բացումից առաջ ելույթներով են հանդես եկել ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդության հետ հարցերի բաժնի պատասխանատու Սարգիս Մկրտչյանը, ՀՅԴ ԳՄ Ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:

1