«Թեւանիկ» ֆիլմը լավագույնն է ` Հոլիվուդի միջազգային կինոփառատոնում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » «Թեւանիկ» ֆիլմը լավագույնն է ` Հոլիվուդի միջազգային կինոփառատոնում

«Թեւանիկ» ֆիլմը լավագույնն է ` Հոլիվուդի միջազգային կինոփառատոնում

Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմը շարունակում է իր հաղթարշավը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված եռերգությունը ևս մեկ միջազգային մրցանակի է արժանացել` հաղթելով Hollywood International Moving Pictures Film Festival 2016 կինոփառատոնում`  «լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

 

«Թևանիկ» ֆիլմն արտադրվել է «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի կողմից (2014 թ.)  Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» կինոընկերության հետ համագործակցությամբ:

 

Ֆիլմն ընդգրկված է նաև ռուսական VOICES կինոփառատոնի մրցութային ծրագրում, որը կայանալու է Վոլոգդայում հուլիսի 7-9-ը:

1