ԼՂՀ Օմբուդսմենը՝ Թալիշում հողագործների ուղղությամբ կրակոցների մասին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԼՂՀ Օմբուդսմենը՝ Թալիշում հողագործների ուղղությամբ կրակոցների մասին

ԼՂՀ Օմբուդսմենը՝ Թալիշում հողագործների ուղղությամբ կրակոցների մասին

ՂՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Արցախի տարածքում հայ հողագործների ուղղությամբ արձակված կրակոցների հետ:

 

Հայտարարությունում ասվում է.

 

«2016թ. հունիսի 30-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը Արցախի մարդու իրավուքների պաշտպանի աշխատակազմին դիմում է ներկայացրել այն մասին, որ համայնքի գյուղատնտեսական նշանակության տարածքներում ադրբեջանական զինված ուժերը հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել հացահատկի բերքահավաք իրականացնող խաղաղ բնակչության ուղղությամբ։ Համայնքի ղեկավարը տեղեկացրել է նաեւ, որ անվտանգության նկատառումներով բերքահավաք աշխատանքները դադարեցվել են:

 

Մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է Թալիշ համայնքի բնակիչների կյանքի իրավունքի եւ սեփականության իրավունքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի ոտնձգությունը եւ միջազգային հումանիտար իրավունքի պահանջների ոտնահարումը։ Մարդու իրավունքների պաշտպանության առաքելություն իրականացնող եւ հատկապես Ադրբեջանում գործունեություն ծավալող իրավասու միջազգային կազմակերպություններին պաշտպանը կոչ է անում գործուն միջոցներ ձեռնարկել նման դեպքերը բացառելու ուղղությամբ։

 

Միաժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքով սահմանված կարգով, պաշտպանի աշխատակազմն իրականացնում է միջադեպի հանգամանքների փաստագրում եւ իրավական վերլուծություն, որոնց արդյունքները հասանելի կդարձվեն հանրությանը»:

 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը պարբերաբար հրաձգային զինատեսակներից սկսել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ թիրախ ընտրելով սահմանին մերձակա գյուղատնտեսական նշանակության տարածքներում աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց:

1