ԼՂ ստատուս-քվոյի պահպանումն անհնար է. ԵԱՀԿ նախագահ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԼՂ ստատուս-քվոյի պահպանումն անհնար է. ԵԱՀԿ նախագահ

ԼՂ ստատուս-քվոյի պահպանումն անհնար է. ԵԱՀԿ նախագահ

Ստատուս-քվոյի պահպանումն անհնար է: Որքան երկար է ձգվում հակամարտությունը, այնքան մեծանում է սրման հավանականությունը: Հարկավոր է խուսափել դրանից: ԵԱՀԿ-ն ջանքեր է գործադրում, եւ ես, որպես գործող նախագահ, երկարատեւ խաղաղության փնտրտուքների մեջ եմ»,- այսօր Երեւանում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը: Նրա խոսքով, միջնորդների ջանքերը եւ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումները թուլացրեցին լարվածությունը: «Մենք ճիշտ ուղու վրա ենք»,- վստահեցրել է Շթայնմայերը:

1