Առանց բանակցություններում Ղարաբաղի լիարժեք մասնակցության, լուրջ առաջընթացն անհնար է. Կարեն Միրզոյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Առանց բանակցություններում Ղարաբաղի լիարժեք մասնակցության, լուրջ առաջընթացն անհնար է. Կարեն Միրզոյան

Առանց բանակցություններում Ղարաբաղի լիարժեք մասնակցության, լուրջ առաջընթացն անհնար է. Կարեն Միրզոյան

Առանց բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության, անհնար է լուրջ առաջընթաց գրանցել։ Այս մասին հունիսի 30-ին՝ Երեւանում ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերի եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպման ավարտին, լրագրողներին ասել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը։

 

Անդրադառնալով հարցին, թե հանդիպմանը քննարկվել է արդյոք բանակցային գործընթացին Ղարաբաղի մասնակցությունը, նախարարը պատասխանեց. «Դա այն կետն է, որի մասին մենք միշտ խոսում ենք։ Դա մեր պաշտոնական դիրքորոշումն է։  Ոչ միայն ղարաբաղյան կողմի պահանջը, այլեւ օբյեկտիվ իրականություն։ Այսօր առանց բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության, անհնար է լուրջ առաջընթաց գրանցել»։

 

Նրա խոսքով՝ այդ տեսակետը ԵԱՀԿ–ի համար նորություն չէ։ «Մենք նորից ենք այն ներկայացրել, եւ դա հաշվի է առնվել։ Մենք նաեւ խոսել ենք այն մասին, որ անկախ բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակից, անկախ այն հանգամանքից, թե ստատուս քվոն պահպանվում է, թե ոչ, կան Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքները, որոնք պետք է բավարարվեն։ Եվ ԵԱՀԿ–ն՝ որպես լրջագույն միջազգային կառույց, որի գործառույթների մեջ է մտնում նաեւ նրա տարածքում ապրող ժողովուրդների հումանիտար հարցերը, պետք է քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ։ Խոսքը մասնավորապես այն մասին է, որ շրջափակման պատճառով ոտնահարվում են Արցախի ժողովրդի իրավունքները՝ կրթության, ազատ տեղաշարժի եւ մի շարք այլ իրավունքներ։ Այդ ուղղությամբ ԵԱՀԿ–ն նույնպես կարող է դեր խաղալ»,– ասել է նախարարը։

1